Կիրկորովի հայրը վերակենդանացման բաժանմունքում է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Բեդրոս Կիրկորովի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երգիչ Բեդրոս Կիրկորովը` Ֆիլիպ Կիրկորովի հայրը, սրտի հետ կապված խնդիրների պատճառով հայտնվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Տեղեկությունը հայտնել է РБК-ն` վկայակոչելով բժշկական ոլորտում իր աղբյուրները։
89-ամյա արտիստի մոտ ախտորոշվել է սրտի խրոնիկ անբավարարություն։ Նա գտնվում է Վիշնևսկու անվան երրորդ կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Հոսպիտալացման մասին տեղեկությունը հաստատել է Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչը։

«Ճիշտ է, Բեդրոսը վերակենդանացման բաժանմունքում է: Նրա վիճակը ծանր է, սակայն պրոֆեսոր Ամիրան Ռևիշվիլին ամեն ինչ անում է նրա կյանքը փրկելու համար։ Դա տեղի է ունեցել հենց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին։ Աղոթում ենք, որ Բեդրոսի առողջության վերաբերյալ լավ լուր կստանանք։ Հույս ունենք, որ ամեն ինչ կանցնի»,– նշել է հայտնի երգչի ներկայացուցիչը։

Բեդրոս Կիրկորովը (իսկական ազգանունը` Կրիկորյան) ծնվել է 1932 թվականի հունիսի 2-ին` բուլղարական Վարնա քաղաքում։ Նա սովորել է կոշկակարի մոտ և երգել քաղաքի երգչախմբում, իսկ ավելի ուշ` զինվորական անսամբլում։ 1960-ականների սկզբին նա տեղափոխվել է ԽՍՀՄ և ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ։ Խորհրդային Միությունում նա սկսել է ելույթ ունենալ տարբեր նվագախմբերի հետ, թողարկվել է մի քանի ձայնապնակ։
Այսօր կյանքի ու մահվան շեմին էի. Անդրեն հիվանդանոցում է