Իրանա-ադրբեջանական սահմանին կրկին հրաձգություն է եղել. ԻԻՀ քաղաքացի է սպանվել

Ադրբեջանական սահմանապահ ուղեկալ
Հանցագործների մոտ թմրանյութեր ու զենք են հայտնաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երեկ երեկոյան իրանա-ադրբեջանական սահմանին կրկին հրաձգություն է եղել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը:
Գերատեսչության տվյալներով՝ Իրանի երեք քաղաքացիներ փորձել են հատել պետական սահմանը։ Սահմանապահները նկատել են և համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Իրավախախտներից մեկին հաջողվել է թաքնվել, երկրորդը ձերբակալվել է, իսկ երրորդը՝ սպանվել։
Իրանցիների մոտ հայտնաբերվել է ԱԿՄ ինքնաձիգ, 24 կգ թմրանյութով 2 փաթեթ (մարիխուանա, հերոին, օփիում, մետամֆետամին) և մեթադոնի 300 հաբ:
Ըստ Qafqazinfo.az–ի` սպանվածը ոմն Պահլավանի Բեյրաք Յաշիլօղլին է, իսկ ձերբակալվածը՝ Պիրանի Բեհրուդ Մոհամմադօղլին։
Ադրբեջանի սահմանապահների և իրանցիների միջև փոխհրաձգություն է եղել Ջրականի հատվածում