Արցախի նախագահը պահեստազորային սպաներին է ներկայացրել ռազմաքաղաքական վերջին զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների
Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ բոլոր ջանքերը գործադրվում են Արցախում կայուն խաղաղություն ապահովելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։
Արցախի ղեկավարը նախ իր երախտագիտությունն է հայտնել միության անդամներին՝ վերջին օրերին զինված ուժերի հետ համատեղ կամավորական հիմունքներով հայրենիքի պաշտպանության ու անվտանգության գործում ցուցաբերած աջակցության համար, ապա ընդգծել, որ բոլոր ջանքերը գործադրվում են Արցախում կայուն խաղաղություն ապահովելու համար:
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը ներկայացրել է Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները, պատասխանել միության անդամների հուզող հարցերին: