Ապարանում մեքենաներ են բախվել. «Մերսեդեսի» վարորդը մահացել է հիվանդանոցում

Հիվանդանոց
Բախումից հետո հիվանդանոց են տեղափոխվել մարդատար մեքենայի վարորդն ու ուղևորը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում «Մերսեդես» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ են բախվել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպը տեղի է ունեցել ապրիլի 7-ին` ժամը 05։40-ին։
Խոշոր ավտովթար Երևանում. 3 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, տեղափոխվել են հիվանդանոց
««Մերսեդեսի» 25-ամյա վարորդ Արամ Պետրոսյանը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, սակայն ժամը 16։00-ին հիվանդանոցից հայտնել են, որ Պետրոսյանը մահացել է»,– նշված է հաղորդագրությունում:
Կատարվում է նախաքննություն:
Վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածն ու ենթարկողը հիվանդանոցում են