ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 7-ին, մոպեդի կողմից վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 16:05-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Յուրա Միրզախանյանը իր վարած Hօnda մակնիշի մոպեդով Սաֆարյան փողողում՝ թիվ 4/2 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 30-ամյա Ծովինար Ենգիբարյանին»,–գրում է կայքը:
Մոպեդը կողաշրջվել է:
Վրաերթի ենթարկվածն ու մոպեդավարը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։