Ողբերգական ավտովթար` Կոտայքում. ГАЗ 2410-ի վարորդը մահացել է

Շտապօգնության մեքենա. Արխիվային լուսանկար
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ 2 վարորդները հորեղբոր տղաներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 10։00-ի սահմաններում Ֆանտան գյուղից դեպի Չարենցավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են ГАЗ 2410 և КАМАЗ մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած ГАЗ 2410-ի վարորդը Չարենցավանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են KАМАЗ-ի վարորդի և ГАЗ 2410-ի մահացած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ 2 վարորդները հորեղբոր տղաներ են, մահացածի եղբայրն էլ երեկ է մահացել։