Սանավիացիայի ծրագրի շնորհիվ 17 հղի և 9 ծննդկան է փրկվել

Սանավիացիան ծրագրի մեկնարկից մինչ այժմ 320 թռիչք է իրականացրել:
Sputnik
25 երեխա, 17 հղի և 9 ծննդկան է փրկվել սանավիացիայի ծրագրի շնորհիվ: Տեղեկությունը հայտնում է «Էրեբունի» բուժկենտրոնը` տելեգրամյան իր ալիքում տեսանյութ հրապարակելով և ամփոփելով 3 տարվա ընթացքում սանավիացիայի ծրագրի արդյունքները։
«44-օրյա պատերազմի ընթացքում 85 զինվոր է ուղղաթիռով «էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվել»,–հայտնում է ԲԿ–ն։
Ի դեպ, ծրագրի մեկնարկից մինչ այժմ իրականացվել է 320 թռիչք:
Հիշեցնենք, որ սանավիացիայի ծրագրի մեկնարկից առաջ «Էրեբունի» ԲԿ-ն պատրաստվել էր: Հատուկ վերապատրաստման կուրս են անցել շտապօգնության ծառայության աշխատակիցները ևծրագրի հետ առնչություն ունեցող բոլոր մասնագետները: Մինչ ծրագրի մեկնարկը արդեն իսկ հստակեցված է գործողությունների հաջորդականությունը և ճանապարհային քարտեզը: Կատարվել է աշխատանքի կոնկրետ բաշխում: