«Ռոսիա սեգոդնյան» Էստոնիայից պահանջել է տեղեկություն հայտնել անհետացած աշխատակիցների մասին

Ելենա Չերիշևան. Արխիվային լուսանկար
Sputnik Էստոնիայի նախկին աշխատակիցներին ձերբակալել են ենթադրաբար պատժամիջոցների ռեժիմը խախտելու կասկածանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. «Ռոսիա սեգոդնա» ՄՏԳ–ն Էստոնիայի իշխանություններից պահանջում է հայտնել Էստոնիայի իրավապահ մարմինների կողմից ձերբակալված Sputnik Meedia գործակալության նախկին աշխատակիցների գտնվելու վայրը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Ելենա Չերիշևային և Մատի–Դմիտրի Տերեստալային կասկածում են միջազգային պատժամիջոցները խախտելու մեջ։ Միևնույն ժամանակ ձերբակալվածների գործընկերները հայտնում են, որ մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո լրագրողների հետ կապ հաստատելն անհնար է դարձել։
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն այժմ դիմել է Էստոնիայի իշխանություններին` պահանջելով հայտնել նրանց գտնվելու վայրը և լրագրողներին ռուսաստանցի դիվանագետների և փաստաբանների հետ հանդիպման հնարավորություն տալ։
«Մեր գործընկեր լրագրող Ելենա Չերիշևայի և նրա ամուսնու հետ կապ դեռ չկա։ Էստոնիայի իշխանություններից որևէ տեղեկություն` ևս։ Երեկ նրանց տանը խուզարկություն է կատարվել, հավանաբար, երկուսն էլ ձերբակալված են։ Լենան` ՌԴ քաղաքացի է, Սամարայից է, ամուսինը` Էստոնիայի քաղաքացի։ Ենթադրում ենք, որ նրանք կարող են մեղադրվել պատժամիջոցների ռեժիմը խախտելու մեջ (մինչև 5 տարվա ազատազրկում)», – հայտնել են գործակալության մամուլի ծառայությունից։
Մինչև 2021 թվականի հունվարը Չերիշևան գլխավորել է Էստոնիայի Sputnik գործակալությունը, իսկ տեղի իշխանությունների կողմից դրա փակումից հետո Չերիշևան իր կոլեկտիվի հետ միասին անկախ ԶԼՄ է ստեղծել Sputnik Meedia անվանումով, որը ևս կարճ ժամանակ անց փակվել է։