Ռազմի դաշտում, թե խաղաղ կյանքում հայ կանայք տղամարդկանց թև ու թիկունք են. Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստին (23 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ . Արխիվային լուսանկար
Արցախի նախագահը կանանց մաղթել է երջանկություն և խաղաղություն բոլորի օջախներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։
«Հերոսներ ծնած ու դաստիարակած մայրեր, Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նվիրյալների կանայք, քույրեր, դուստրեր և սիրած աղջիկներ, ռազմի դաշտում, թե խաղաղ կյանքում հայ տղամարդկանց թև ու թիկունք դարձած, հավատարիմ ընկեր ու հուսալի հենարան համարվող կանայք, դուք լավագույնին եք արժանի»,–ասված է Հարությունյանի ուղերձում։
Նա կանանց մաղթել է առողջություն, մաղթել, որ շրջապատված լինեն սիրով ու ջերմությամբ՝ ձեր մեծ հոգու և վաստակի չափով: Բացի այդ, Հարությունյանը մաղթել է խաղաղությունն ու երջանկություն բոլորի օջախներում:
Նշենք, որ ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության, գեղեցկության և սիրո տոնը: ՀՀ Տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում այս տոնն ամրագրվել է 1995թ.-ին՝ ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի կողմից, բայց տոնի խորհուրդը կրոնական է։
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Այդ օրը հրեշտակապետը Մարիամ Աստվածածնին տեղեկացրել է, որ նա հղի է, և իր պտուղն Աստծո որդին է։