Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Վանաձորի թաղման բյուրոյի տնօրենը

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալվել են նաև թաղման բյուրոյի աշխատակիցները, որոնք էլ մեղադրվում են կաշառք տալուն օժանդակելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանադակելու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի` թաղման բյուրոյի տնօրենն ու 2 աշխատակիցները։
Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի թաղման բյուրոյի տնօրեն Է. Գ.-ն, նույն ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Մ.Մ.-ի և Տ.Մ.-ի օժանդակությամբ Վանաձորի մի խումբ անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` գերեզմանատանը նրանց նախընտրած վայրերում տարածքներ տրամադրելու համար 2021-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում պահանջել և դրամով, դոլարով կաշառք է ստացել:
Զորակոչիկներին ծառայությունից ազատելու պատրվակով շիրակցի տղամարդը կաշառք է վերցրել
Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու` խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով Վանաձորի թաղման բյուրոյի տնօրեն Է. Գ.-ն ապրիլի 6-ին ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը ձերբակալվել են նաև նշված ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Մ.Մ.-ն և Տ. Մ.-ն: Վերջիններս կասկածվում են կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:
Թաղման բյուրոյի տնօրենին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քննիչի կողմից նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։
Նախաքննությունը շարունակվում է: