Ի՞նչ սպասել երկնքից այսօր և առաջիկա մի քանի օրերին. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացնում են առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 7-ին, 8-ի առաջին կեսին, 9-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում, սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև ամպրոպ: Ապրիլի 8-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Եղանակը Հայաստանում
Երևանում ապրիլի 6-ին, 7-ի ցերեկը, ինչպես նաև ապրիլի 9-ին սպասվում է անձրև: Ապրիլի 8-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Բարձրահարկ շենքերի բնակիչները կկարողանան ընդհանուր արևային վահանակներ տեղադրել տանիքներին
Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կլինի +12...+14, գիշերը` +6...+8 աստիճան տաքություն։