Վթար Մարտունի–Վարդենիս ավտոճանապարհին. «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է

Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը 4–ի մոտակայքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Գիշերը ողբերգական ելքով վթար է եղել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին։ Մարդատարի 43–ամյա վարորդը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 6-ին` ժամը 03։57-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Արծվանիստ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք»,-ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1979 թ.) մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. 1 մարդ մահացել է, 2-ին հիվանդանոց են տեղափոխել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: