Ռոման Աբրամովիչը ձեռք չի բերել թուրքական «Գյոզթեփեն». լուրը հերքում են

Ավելի վաղ պարբերականներից մեկը հայտնել էր, որ կողմերն արդեն համաձայնեցրել են գործարքի պայմանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուս գործարար Ռոման Աբրամովիչի ներկայացուցիչը հերքել է լուրը, թե նա ձեռք է բերել թուրքական «Գյոզթեփե» ֆուտբոլային ակումբը։
Աբրամովիչը ռուս–ուկրաինական բանակցություններից առաջ զրուցել է Էրդողանի հետ
Ավելի վաղ D-Smart Spor-ը հայտարարել է, որ ռուս գործարար Ռոման Աբրամովիչը ձեռք է բերել «Գյոզթեփեն»։ Պարբերականի աղբյուրի տեղեկություններով` կողմերը համաձայնեցրել են գործարքի պայմանները, իսկ պաշտոնական հայտարարությունը սպասվում է ապրիլի 8-ին։
«Այդ ակումբը մենք չենք գնել, նման գործարքների համար մենք ընդհանրապես պլաններ չունենք»,– Mash պարբերականին ասել է գործարարի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Աբրամովիչը շահագրգռված չէ երկրագնդի տարածքում որևէ ակումբ ձեռք բերելու հարցում։
Ակումբում նույնպես հերքել են Ռոման Աբրամովիչի` «Գյոզթեփեն» գնելու մասին լուրերը։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ էր սահմանել Աբրամովիչի դեմ։ ԱՊԼ-ն ռուսաստանցի գործարարին հեռացրել էր «Չելսիի» կառավարումից։ Աբրամովիչը որոշել էր վաճառել ակումբը և կառավարումը փոխանցել էր բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին: