Ռուսաստանի և Չինաստանի սահմաններին Պենտագոնը մոտ 60 լաբորատորիա է վերահսկում. ՌԴ ՊՆ

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության վերահսկողության տակ են գտնվում 30 երկրների 336 լաբորատորիաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ն ընդլայնում է իր ռազմակենսաբանական ներուժը` օգտվելով միջազգային օրենսդրության մեջ առկա բացթողումներից։ Այս մասին այսօր ՄԱԿ–ի ԱԽ–ի ոչ պաշտոնական նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։
«Օգտվելով միջազգային օրենսդրության մեջ առկա բացթողումներից` ամերիկյան վարչակազմը աշխարհի տարբեր շրջաններում հետևողականորեն ընդլայնում է իր ռազմակենսաբանական ներուժը», – ասել է նա։
Չինաստանի ԱԳՆ–ի տվյալները մեջբերելով` Կիրիլովը նշել է, որ այսօր Պենտագոնը ազգային իրավասությունից դուրս 30 երկրներում 336 լաբորատորիաներ է վերահսկում։
«Միայն Ռուսաստանին և Չինաստանին սահմանամերձ տարածքներում շուրջ 60 օբյեկտ կա, որոնք 2005 թվականից արդիականացվել են ԱՄՆ ռազմական գերատեսչության միջոցներով», – ընդգծել է գեներալը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 42–րդ օրը։