«Արցախի ԱԺ հայտարարությունն ունի երկու կարևոր մեսիջ. նախ դա սթափության կոչ էր` ուղղված համայն հայությանը` միավորվելու, միասնական ու միակամ լինելու Արցախին սպառնացող ներկա մարտահրավերների առջև։ Իրավացիորեն հիշեցվում է, որ հայկական պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին հենց Արցախում է։ Երկրորդ կարևոր մեսիջի համաձայն` հայտարարության նպատակը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ ՀՀ իշխանություններին այսօրվա իրականության ու մեզ սպառնացող վտանգների մասին նման ձևաչափով հերթական անգամ զգուշացնելն էր»,- նշեց փորձագետը։
«Նախորդ տարվա բրյուսելյան հանդիպումն ու ապրիլի 6-ին սպասվող հանդիպումն Արևմուտքի կողմից իր կորցրած դիրքերը վերականգնելու և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ներգրավվածությունն առնվազն բալանսավորելու, իսկ եթե հաջողվի՝ առհասարակ դուրս թողնելու նպատակ է հետապնդում»,- ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետը։