ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 6-ի ցերեկը, ապրիլի 7-ին, ինչպես նաև ապրիլի 8-ի ցերեկն ու 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ: Ապրիլի 8-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ. տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 5-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Օդի ջերմաստիճանը մինչև վաղը ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:
Երևանում ապրիլի 6-ի ցերեկը, ապրիլի 7-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է անձրև։
Ապրիլի 8-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր և ապրիլի 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Ապրիլի 6-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կդիտվի +19...+21 աստիճան տաքություն։