Երևանում և մարզերում 2000 թափուր աշխատատեղ կա

Պահանջվող մասնագետները տարաբնույթ են` գինեկոլոգ, մանկաբույժ, գանձապահ, վաճառող, հրուշակագործ, խոհարար, փականագործ, բանվոր, գործավար և այլն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Մարտ ամսվա վերջի դրությամբ գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա ավելի քան 2000 թափուր աշխատատեղ. տեղեկությունը հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը։
Պահանջվող մասնագետները տարաբնույթ են` գինեկոլոգ, մանկաբույժ, գանձապահ, վաճառող, հրուշակագործ, խոհարար, փականագործ, բանվոր, գործավար և այլն։
Աշխատանք առաջարկող կազմակերպությունների թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով համապատասխան ցանկն այս հղումով` https://bit.ly/3r5yMeF:
Մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։