ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Մինչ այժմ հստակ հայտնի չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Բուչայում, և ոչ մի ապացույց չկա, որ դրանում մեղավոր է Մոսկվան: Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԽՍՀՄ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջեք Մեթլոքը։
Փորձառու դիվանագետի համառության շնորհիվ նրան հաջողվել է արտահայտվել եթերում՝ չնայած հեռուստահաղորդավարուհու` նրան ընդհատելու բոլոր փորձերին:
Մասնավորապես, Մեթլոքն ուղղել է հաղորդավարուհուն, որը նրան ներկայացրել է որպես Ռուսաստանում նախկին դեսպան։ Դիվանագետը հիշեցրել է, որ աշխատել է ԽՍՀՄ-ում ԱՄՆ-իդեսպան, որի մի մասն էր Ուկրաինան այն ժամանակ։
Ինչպես նշել է նախկին դեսպանը, այժմ գլխավոր նպատակն Ուկրաինայի հակամարտությունը վերացնելն է, իսկ դրան կարելի է հասնել միայն դիվանագիտության միջոցով:
«Բանն այն է, որ ուկրաինացիները պետք է գործարք կնքեն Ռուսաստանի հետ, որպեսզի այն կարողանա իրեն թողնել Ղրիմը, որտեղ բնակչության մեծամասնությունը ռուսներ են, և որտեղ գտնվում է նրանց ռազմածովային բազան»,- ընդգծել է Մեթլոքը:
Նրա խոսքով, Ռուսաստանը միջուկային տերություն է, որը համարժեք է ԱՄՆ-ին, և այդ երկիրը վտարել միջազգային ասպարեզից, ճիշտ չէ, ու իրենց շահերից չի բխում:
Ի դեպ, CNN-ի կայքում հարցազրույցի տեսանյութը այդպես էլ չի տեղադրվել։ Եթերի տեսագրությունն իր Տելեգրամ ալիքում հրապարակել է ՎԳՏՌԿ-ի Նյու Յորքի բյուրոյի ղեկավար Վալենտին Բոգդանովը։
Իր գրառման մեջ Բոգդանովը նշել է, որ այդ հարցազրույցից հետո Մեթլոքը դեռ երկար, գուցե նույնիսկ երբեք չհայտնվի ամերիկյան հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ Ռուսաստանի Հանրային պալատի անդամ, ժողովրդավարության խնդիրների ուսումնասիրման հիմնադրամի տնօրեն Մաքսիմ Գրիգորևը նշել էր, որ Բուչայից այդ սարսափելի տեսահոլովակի ստեղծողները օգտագործել են նույն մեթոդները, ինչ Սիրիայում:
Նախօրեին Ռուսաստանի համաշխարհային կազմակերպության փոխնախագահ Դմիտրի Պոլյանսկին պատմել է, որ ՌԴ–ն ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդից պաշտոնապես պահանջել է արտակարգ նիստ անել` Բուչայում ուկրաինական արմատականների սադրանքների հարցով։
ՌԴ–ի հայտը, սակայն, չի բավարարվել։
Ուկրաինայի իշխանությունը մարտի 3–ին կադրեր էր տարածել, որտեղ, նրա պնդմամբ, երևում են Բուչայում զոհված խաղաղ բնակիչները: Ուկրաինան ողբերգության մեղքը բարդել է ռուսական զորքերի վրա, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարվածը որակել է որպես ցեղասպանություն։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը ուկրաինական իշխանությունների սադրանքն են: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում` այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում նշել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը: