Ազգայնականները հրաժարվել են վայր դնել զենքը, Մարիուպոլը կազատագրվի․ ՌԴ ՊՆ

Իգոր Կոնաշենկով
ԼԺՀ զորքերի խմբավորումը շարունակում է հարձակումը մի շարք ուղղություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ազգայնական կազմավորումները հրաժարվել են վայր դնել զենքը և մարդասիրական միջանցքներով դուրս գալ Մարիուպոլից, ուստի քաղաքը կազատագրվի ՌԴ և ԴԺՀ զորքերի ուժերով: Այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմաթիվ անգամ է Կիևին առաջարկել դուրս բերել զորքը Մարիուպոլից։ Այսօր` ժամը 06։00-ին, նրանց կրկին առաջարկվել է դադարեցնել մարտական գործողությունները, վայր դնել զենքը և դուրս գալ Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածք։
«Սակայն Կիևի ռեժիմը մշտապես արհամարհում է այդ առաջարկները։ Հաշվի առնելով, որ Ուկրաինան շահագրգռված չէ իր զինծառայողների կյանքի պահպանության հարցում, Մարիուպոլը ազգայնականներից կազատագրվի Ռուսաստանի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի կողմից»,-ասել է գեներալը։
Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ԼԺՀ ստորաբաժանումները ճեղքել են ուկրաինական մոտոհրաձգային բրիգադի պաշտպանությունը Սևերոդոնեցկի ուղղությամբ և անձնակազմի 50 անդամի ոչնչացրել: Այս պահին մարտ է ընթանում Զամուլովկա բնակավայրի ծայրամասում։
Նա հավելել է, որ ԼԺՀ զորքերի խմբավորումը շարունակում է հարձակումն ուկրաինական 24-րդ առանձին մեքենայացված բրիգադի դիրքերի վրա և մարտ է վարում Նովոտոշկովսկոյե բնակավայրի արևելյան ծայրամասում:
Բացի այդ, ռուս զինվորականները Զոլոչև և Չուգուև բնակավայրերի շրջաններում գերճշգրիտ հրթիռային հարվածներով ոչնչացրել են Ուկրաինայի տարածքային պաշտպանության ստորաբաժանման հրամանատարական կետը, վառելիքի պահեստարանը և զրահատանկային տեխնիկայի վերանորոգման գործարանը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։
ՌԴ զինվորականների հասցեին հնչող մեղադրանքներն ապացույցներ չունեն․ Նեբենզյան՝ Զելենսկուն