ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Նոր Խարբերդի տներից մեկում երկու անչափահասների կատարած գողության դեպքը։ Մասնավորապես, ոստիկանություն ահազանգած կինը հայտնել է, որ իր տանը մարտի 13-ից մարդ չի եղել, այդ ընթացքում էլ տնից տարել են բազմոց, չորս նկար և այլ իրեր: Անչափահասները պատին անպարկեշտ գրառում են արել տոմատի մածուկով, ինչն էլ վկայել է, որ նրանք երկար ժամանակ են ունեցել:
Հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ գողությունն արել են Նոր Խարբերդի բնակիչ 16-ամյա երկու պատանիներ: Մարտի 30-ին ոստիկանները նրանց ներկայացրել են նախաքննությունը վարող մարմնին, պատանիներից մեկը ձերբակալվել է:
Գողոնը մասամբ առգրավվել է, հանգամանքները պարզվում են: