Պակիստանի վարչապետն ազատվել է պաշտոնից

Իմրան Խան
Իմրան Խանը կշարունակի զբաղեցնել երկրի կառավարության ժամանակավոր ղեկավարի պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Պակիստանի խորհրդարանի լուծարումից հետո պաշտոնից ազատվել է վարչապետ Իմրան Խանը, որը, սակայն, կշարունակի այդ պաշտոնը զբաղեցնել մինչև ժամանակավոր վարչապետի նշանակումը:
«Պակիստանի Սահմանադրության 224 Ա (4) հոդվածի համաձայն` Իմրան Ահմադ Խան Նիազին կպաշտոնավարի մինչև ժամանակավոր վարչապետի նշանակումը»,-Twitter-ում գրել Է Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին։
Նշենք, որ Պակիստանի նախագահը երկրի խորհրդարանը լուծարել է վարչապետի առաջարկով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանի փոխխոսնակ Քասիմ Սուրին մերժել է վարչապետին անվստահություն հայտնելու քվեն՝ այն անվանելով Սահմանադրության 5-րդ հոդվածին հակասող։
Անվստահության քվեի վերաբերյալ քվեարկությունը չեղարկելու հայտարարությունը դուր չի եկել ընդդիմադիր կուսակցություններին, հայտարարել են, որ այս որոշումը բողոքարկելու են դատարանում:
Ինչպես նշել է տեղեկատվության և հեռուստառադիոհեռարձակման նախարար Ֆարուհ Հաբիբը, Պակիստանում խորհրդարանական նոր ընտրություններ կանցկացվեն 90 օրից:
Պակիստանը հրաժարվել է Թուրքիայից գնել 1.5 մլրդ դոլարի հարվածային ուղղաթիռների խմբաքանակը