ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. 75 տարեկանում այսօր մահացել է բնապահպան Կարինե Դանիելյանը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա դուստրը` Լիլիթ Օհանյանը։
Կարինե Դանիելյանը ճանաչված բնապահպան է, ՀՀ պետական և հասարակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ։
Նա եղել է Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության առաջին նախարարը` 1991-1994 թվականներին։
Շուրջ 270 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է, ԵՊՀ պրոֆեսոր։
2012թ.–ին Կարինե Դանիելյանը ՀՀ նախագահի հրամանով արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի։
2014թ–ից Երևանի պատվավոր քաղաքացի է։
1995 թ․–ից առ այսօր ՄԱԿ-ի /UNDP, UNEP, UNICEF/ ազգային փորձագետ է: