Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից, վագոններից մի քանիսը գետն են ընկել

Միջադեպը տեղի է ունեցել Արևելյան Ղազախստանի մարզի Օսքեմեն-Կումիստաու երկաթուղային հատվածում։ Այժմ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։
Sputnik
Հանքաքար տեղափոխող բեռնատար գնացքի վագոնները ռելսերից դուրս են եկել Արևելյան Ղազախստանի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը` հղում անելով «Казахстан темир жолы» ազգային երկաթուղային փոխադրողի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 3-ին` ժամը 12։04-ին, Օսքեմեն-Կումիստաու երկաթուղային հատվածում: Ընդհանուր առմամբ 18 վագոն դուրս են եկել գծերից։
Գնացքը շարժվելիս է եղել 37 կմ/ժ արագությամբ։ Հանքաքարով բեռնված երկու վագոնները ՌԴ-ինն են։ Եվս 16 վագոն, որոնք բեռնված են եղել խարամով, պատկանում են «ԿազցինկՏեմիրՏրանս» ՍՊԸ-ին։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Վթարի պատճառով ուղևորատար և բեռնատար գնացքները չեն ուշացել։
Այժմ վերականգնողական աշխատանքներ են ընթանում։