«Մխիթարյանը հրաշալի խաղաշրջան է անցկացնում։ Ուզում եմ, որ Միկին այստեղ լինի, նա էլ է ուզում։ Տիագո Պինտոն և ես ուզում ենք, որ նա մնա «Ռոմայում»։ Մինո Ռայոլան (Մխիթարյանի գործակալը. խմբ) սիրում է իր հաճախորդներին, այնպես որ ամեն ինչ պետք է լավ լինի», – ասել է «գայլերի» մարզիչը։
31-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանը «Սամպդորիայի» հետ արտագնա խաղում դարձավ միակ գոլի հեղինակը։ Հայ կիսապաշտպանը 27-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը` հաղթական միավոր բերելով թիմին։