ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանում անձրև չի գա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` տեղումներ են սպասվում ապրիլի 5-ի ցերեկը, 6-ի գիշերն առանձին շրջաններում, 6-ի ցերեկը, 7-ին շրջանների զգալի մասում։
Ապրիլի 3-6-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր կշարունակի բարձրանալ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը Տավուշում և Վայոց Ձորում կհասնի +30–ի, իսկ Սյունիքում` +34-ի։
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 25-27, գիշերային ժամերին` 10-12 աստիճան տաքության սահմանում։
Հիշեցնենք` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մարտի 31-ին նախազգուշացրել էր, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված` Հայաստանում հնարավոր են հեղեղումներ։