Պայթյուն՝ Բաքվի կենտրոնում. կա առնվազն 1 զոհ

Պայթյունի զոհ է դարձել առնվազն 1 մարդ, հոսպիտալացվել են 24-ը։ Նրանցից 6-ի վիճակը գնահատվում է ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ավելի քան 30 մարդ է տուժել Բաքվի կենտրոնում գտնվող գիշերային ակումբներից մեկում այս գիշեր տեղի ունեցած պայթյունի պատճառով։
Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով տեղի դատախազությանը։
Պայթյունի զոհ է դարձել առնվազն 1 մարդ, հոսպիտալացվել են 24-ը։ Նրանցից 6-ի վիճակը գնահատվում է ծանր։
Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։