Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. 1 մարդ մահացել է, 2-ին հիվանդանոց են տեղափոխել

Հիվանդանոց
Վթարի հետևանքով մահացածը 35 տարեկան տղամարդ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երևան-Գյումրի ճանապարհի 93-րդ կմ-ին «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ են իրար բախվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել երեկ` ժամը 22։25-ի սահմանում։
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. կռունկավարը վրաերթի է ենթարկել գործընկերոջը
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը՝ 35-ամյա Տիգրան Աստոյանը, մահացել է, իսկ երկու մեքենաների վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Երևանում հնչած կրակոցների գործով երկու հոգու են ձերբակալել