Ողբերգական դեպք Վայոց Ձորում. կռունկավարը վրաերթի է ենթարկել գործընկերոջը

Վերամբարձ կռունկ, արխիվային լուսանկար
Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Այսօր առավոտյան Վայոց Ձորի մարզում ողբերգական պատահար է գրանցվել, որի հետևանքով երիտասարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 08։00-ի սահմանում Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղ տանող ճանապարհին վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս` Վայոց Ձորի մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Ա․-ն հետընթաց է կատարել, որի ժամանակ անզգուշաբար հարվածել է գործընկերոջը` նույն մարզի բնակիչ 26-ամյա Արման Հ․-ին։
Վերջինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով, մահացել է։
Ըստ կայքի` Կանեն Ա.–ն աշխատում է «Քարավան» ՍՊԸ-ում` որպես կռունկավար, իսկ մահացած Արման Հ․-ն` նույն ՍՊԸ-ում որպես բանվոր։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Երևանում կրկին կրակոցներ են հնչել. երկու երիտասարդի հիվանդանոց են տեղափոխել