ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 2-4-ը, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ քամին հարավ-արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, ապրիլի 3-6-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ օրերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում ապրիլի 2–ի գիշերը գրանցվել է 4-6 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +23...+25 աստիճան։