Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Վարչապետին ուղեկցել է Սուրեն Պապիկյանը։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասօր այցելել է Եռաբլուր։ Նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Հարգանքի տուրք 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին»,– գրել է նա:
Վարչապետին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք՝ 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Հայկական կողմն ավելի քան 100-ից զոհ տվեց քառօրյա մարտերի ընթացքում: