Հայտնի է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշումը կայացնելու ամսաթիվը

Արտահանձնման հարցով լսումները սկսվել էին 2019 թվականին, որից հետո ԱՄՆ–ն հայտարարել էր, որ Ասանժին նոր մեղադրանքներ են առաջադրել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին օրենքի խախտման 17 դրվագներով: Ասանժին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Վեսթմինսթերի մագիստրատական դատարանը ապրիլի 20-ին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու օրդեր կտա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այնուհետև օրդերը հաստատման կուղարկեն ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելին»,-ասվում է WikiLeaks-ի հաղորդագրության մեջ։
Ասանժը, որին 2010 թվականին Շվեդիայում սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեղադրանք էր ներկայացվել, 2012 թվականի հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով արտահանձնումից: 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նրան ձերբակալեցին ԱՄՆ-ի պահանջով։
Լոնդոնի Բարձր դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին բավարարեց ԱՄՆ-ի բողոքը նախկին որոշման դեմ, որն արգելում էր արտահանձնումը, դատարանին բավարարել էին այն երաշխիքները, որոնք ԱՄՆ-ն տրամադրել էր բրիտանական կողմին: Լսումը սահմանափակվում էր այն հարցով, թե արդյոք Լոնդոնի կենտրոնական քրեական դատարանի դատավորը սխալվում էր իր դատողություններում, որ Ասանժը ԱՄՆ արտահանձնման դեպքում կարող է ինքնասպանություն գործել:
Դատարանը բավարարել էր ԱՄՆ-ի բողոքարկումը և վճռել, որ գործը պետք է փոխանցվի Վեսթմինսթերի մագիստրատական դատարան՝ նշելով, որ շրջանային դատավորը գործն ուղարկի պետնախարարին, որը որոշում կկայացնի, թե արդյոք պետք է Ասանժին արտահանձնել ԱՄՆ-ին: Ասանժը դեկտեմբերի վերջին խնդրագիր էր ներկայացրել այդ որոշումը բողոքարկելու հնարավորության մասին, 2022 թվականի հունվարի վերջին դատարանը թույլատրել էր բողոքարկումը։
Ջուլիան Ասանժն ու Ստելլա Մորիսն ամուսնացել են Բելմարշ բրիտանական բանտում. լուսանկար