Գևորգ Ղարիբյանն ու Սլավիկ Գալստյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում են

Գևորգ Ղարիբյան
Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը առայժմ վերելքով է անցկացնում Եվրոպայի առաջնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն ու 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, երկուական հաղթանակ տոնելով, դուրս եկան Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։
Եվրոպայի 2020 թվականի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում 7։0 հաշվով հաղթանակի հասավ Գերմանիան ներկայացնող Աբդուլհամադ Պապիի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը դժվարին ու ծանր պայքարում 3։2 հաշվով առավելության հասավ վրացի Պրիդոն Աբուլաձեի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Գևորգի մրցակիցը լինելու է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդը, որը 2020 թվականին նույնպես նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, բայց ավելի ցածր՝ 55 կգ քաշային կարգում։
Ծո, էս ինչ եղավ, ապ ջան. կարո՞ղ էր Հայաստանի հավաքականը խաղալ աշխարհի առաջնությունում
67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթանակ տոնեց ֆրանսիացի Ռոջեր Կլեմենի նկատմամբ։ Իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով, առավելության հասավ նորվեգացի Մորտեն Տորեսենի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Գալստյանը մրցելու է հունգարացի Կրիստիան Վանչայի հետ։
Սպասելիքները չարդարացան 82 կգ քաշային կարգում։ Առաջին անգամ քաշային այս կարգում ելույթ ունեցող Կարապետ Չալյանը հավասար միավորների պարագայում պարտվեց մոլդովացի Միխայիլ Բրադուին։
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունն ընթանում է Բուդապեշտում։
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, ևս 2 ըմբիշ կպայքարեն երրորդ տեղի համար