Երբ Եվրոպան «սթափվի», կվերագնահատի ՌԴ–ի հետ հարաբերությունները․ Պեսկով

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկովը կարծում է, որ վաղ թե ուշ եվրոպացիների աչքերից «ամերիկյան բուրբոնի» առաջացրած մշուշը կցրվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երբ եվրոպացիները «սթափվեն» և գիտակցեն, որ իրենք են պատասխանատու իրենց մայրցամաքի ճակատագրի համար, կգա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագնահատման և երկխոսության պահը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երբ եվրոպացիները մի փոքր սթափվեն ամերիկյան բուրբոնից, և երբ նրանք այնուամենայնիվ սկսեն մտածել, որ մենք ինքներս պետք է հոգ տանենք մեր մայրցամաքի՝ Եվրոպայի, նույնիսկ Եվրասիայի ճակատագրի մասին, այդ պահին էլ, դա մոտակա հեռանկարը չէ, բայց կգա, այնուամենայնիվ, մեր հարաբերությունները վերագնահատելու և երկխոսության կարգավիճակի դուրս գալու ժամանակը»,-ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ընթացքում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 38–րդ օրը։