Շախտյորսկի շրջանում «Օնիքս» հրթիռներով ուկրաինական խմբավորման շտաբ է ոչնչացվել. Կոնաշենկով

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն Ուկրաինայի հատուկ գործողությունների ընթացքի վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուս զինվորականները «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրների «Օնիքս» բարձր ճշգրտության թևավոր հրթիռներով Շախտյորսկի բնակավայրի մոտ ուկրաինական զորքերի խմբավորման շտաբ են ոչնչացրել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
Հակառուսական պատժամիջոցները փշրել են համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները
«Ոչնչացվել է անձնակազմի մինչև 40 անդամ, ինչպես նաև զրահատեխնիկայի 5 միավոր և տարբեր նշանակության ավտոմոբիլներ»,–նշել է Կոնաշենկովը։
Ինչպես նշել է գեներալը` ռուսական բանակը վերահսկողության տակ է առել Դոնեցկի մարզի Ուրոժայնոյե գյուղը, այդ ուղղությամբ այն առաջ է անցել 8 կմ։
«Ռուսական ԶՈւ ստորաբաժանումներն ազգայնականներից մաքրել են Ուրոժայնոյե բնակավայրը և ուկրաինական 540-րդ մեքենայացված առանձին բրիգադի հետ մարտ են վարում Օկտյաբր սովխոզին տիրանալու համար։ Մեկ օրվա ընթացքում առաջխաղացումը կազմել է 8 կմ։ Ոչնչացվել է տանկային դասակով ուժեղացված ուկրաինական մոտոհետևակային վաշտը», – ասել է նա։
ՊՆ–ի տվյալներով` ՌԴ ԶՈւ օպերատիվ–մարտավարական ավիացիան մեկ օրվա ընթացքում խոցել է Ուկրաինայի 40 ռազմական օբյեկտ, այդ թվում «Բուկ-Մ1» ԶԶՀ–ներ և «Օսա»։ Խոցված օբյեկտների թվում են երկու հատ «Բուկ-Մ1» ԶՀՀ Մուրախովո շրջանում և Վելիկիե Նովոսյոլկի շրջանում 1 հատ «Օսա» արձակման կայանք, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ մարտական տեխնիկայի կենտրոնացման 32 շրջան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։