Պեսկովն ասել է` որ դեպքում կչեղարկվի գազի դիմաց ռուբլով վճարելու որոշումը

Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահն արևմտյան առաջնորդների հետ զրույցներում ընդհանուր գծերով նկարագրել է ռուսական գազի դիմաց վճարման նոր սխեման:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու որոշումը չեղարկելու հնարավորության մասին և հայտարարել, որ այժմ հենց դա է նախընտրելի տարբերակը, բայց չի բացառել նման հնարավորությունը, եթե այլ պայմաններ լինեն: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Անշուշտ, եթե այլ պայմաններ լինեն։ Տվյալ դեպքում երկաթբետոնե ոչինչ չկա, բայց ներկա պայմաններում ռուբլին մեզ համար առավել նախընտրելի և հուսալի տարբերակ է», - ասել է Պեսկովը:

Լրագրողները հարցրել են` արդյոք այդ հրամանագիրը հետադարձ ուժ ունի և վերաբերելու է այն գազին, որն արդեն մատակարարվել է։
«Ոչ, բնականաբար հետադարձ ուժ չունի»,– պատասխանել է Պեսկովը։
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արևմտյան առաջնորդների հետ զրույցներում ընդհանուր գծերով նկարագրել է ռուսական գազի դիմաց վճարման նոր սխեման։
«Հետո արդեն այդ սխեման ավելի մանրամասն փոխանցվել է դաշնային կանցլերի գրասենյակի գործընկերներին», - ասել է Պեսկովը։
Նա ավելացրել է, որ ռուսական գազի արտասահմանյան գնորդների համար հաշիվներ բացելու հարցով պետք է դիմել «Գազպրոմ» ընկերությանը։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:
Գերմանիան հրաժարվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել