Լևոն Արոնյանը շախմատիստների դասակարգման ամենամսյա աղյուսակում 4-րդն է

Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
ՖԻԴԵ–ն հրապարակել է աղյուսակը, որտեղ առաջատարնը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Շախմատիստների դասակարգման ամենամսյա աղյուսակում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայանում է ԱՄՆ–ի դրոշի ներքո, չորրորդն է։
Տեղեկությունը հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) մամուլի ծառայությունը։
Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, երկրորդ տեղում է իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, որը ներկայացնում է Ֆրանսիան։ Եռյակը եզրափակում է չինացի Դին Լիրենը։ Տասնյակում ընդգրկվել են նաև Ֆաբիանո Կարունան (ԱՄՆ), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ) և Շահիյար Մամեդյարով (Ադրբեջան)։
Հայաստանը ներկայացնող 2 գրոսմայստեր նույնպես ընդգրկվել է այդ աղյուսակում` Գաբրիել Սարգսյանը (58-րդն է) և Հրանտ Մելքումյանը (96-րդն է)։
Գաբրիել Սարգսյանը գլխավորում է Եվրոպայի շախմատի առաջնության մրցաշարային աղյուսակը