Զելենսկու բնակարանը Ղրիմում կազգայնացվի

Զելենսկու կինը՝ Ելենան, 2013 թվականի ապրիլին անշարժ գույք է գնել Ղրիմում, որն այն ժամանակ դեռ Ռուսաստանի կազմում չէր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ուկրաինացի օլիգարխների և քաղաքական գործիչների՝ Ղրիմում ազգայնացման ենթակա ունեցվածքի ցանկում կներառեն Վլադիմիր Զելենսկու բնակարանը Յալթայի Լիվադիա ավանում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը տարածաշրջանի կառավարությունից։
Զելենսկին «ճկվել է» արմատականների ու հովանավորողների տակ, բայց դա նրան չի օգնի. Պիշուլին
Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել էր Կիևի ռեժիմին և նացիզմին աջակցողուկրաինացի օլիգարխների, քաղաքական գործիչների և պաշտոնյաների ունեցվածքի ազգայնացման մասին։ Ցուցակը պատրաստ կլինի այս շաբաթ, ինչից հետո համապատասխան որոշումը պետք է ընդունի Ղրիմի խորհրդարանը:
«Ազգայնացման ենթակա ունեցվածքի ցանկում կներառվի նաև Զելենսկու բնակարանը Լիվադիայում»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Զելենսկին մարտին օրենք է ստորագրել Ուկրաինայում Ռուսաստանի և ՌԴ ռեզիդենտների սեփականության օբյեկտների «հարկադիր առգրավման» մասին: Բացի այդ, նա սպառնացել է ամեն ինչ անել «ռուս քարոզիչների» սեփականության բռնագրավման համար՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ում մասին է խոսքը։
Ռազմական օգնություն տրամադրեք «առանց սահմանափակումների». Զելենսկին` ՆԱՏՕ-ին
2019 թվականին Ուկրաինայում նախագահական ընտրարշավի ընթացքում հայտնի էր դարձել, որ Զելենսկու կինը՝ Ելենան, 2013 թվականի ապրիլին անշարժ գույք է գնել Ղրիմում, որն այն ժամանակ դեռ Ռուսաստանի կազմում չէր: Գնումից հետո վճարվել են բոլոր պարտադիր հարկերն ու վճարները, իսկ Զելենսկին պաշտոնապես հայտարարագրվել է անշարժ գույքը։ Խոսքը Ղրիմի հարավային ափին՝ Յալթայի շրջանի Լիվադիա ավանում գտնվող բնակարանի մասին է։