Ռուսական ռազմակայանի բանակային ավիացիան ուսումնական թռիչքներ է իրականացրել Հայաստանում

Զինծառայողները տեղանքի հետախուզման խնդիրների շրջանակներում թռիչքներ են իրականացրել դեպի զորամիավորման բարձրլեռնային ռազմափորձարաններ և իրականացրել պայմանական վիրավորների որոնումն ու տարհանումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանում հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի բանակային ավիացիայի անձնակազմերն ուսումնական թռիչքներ են իրականացրել օրվա մութ ժամերին՝ հսկիչ-չափիչ սարքերի օգնությամբ:
Թիրախների խոցում, հաստիքային զենքի կիրառում. ՊՆ զորամասում կրակային վարժանք է անցկացվել
Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինծառայողները մշակել են Մի-8ՄՏՎ-5 և կա-52 ուղղաթիռների թռիչքն ու վայրէջքը, տեղանքի հետախուզման խնդիրների շրջանակներում կատարել են թռիչքներ դեպի զորամիավորման բարձրլեռնային զորափորձարաններ և իրականացրել պայմանական վիրավոր զինծառայողների որոնում ու տարհանում, ինչպես նաև «կախման»ռեժիմում որոնողափրկարարական աշխատանքներ:
«Ուղղաթիռների անձնակազմի պատրաստման ծրագրում հատուկ տեղ են զբաղեցրել թռիչքները բարդ օդերևութաբանական պայմաններում և օրվա մութ ժամերին։ Գիշերն ուղղաթիռները վայրէջք են կատարել սարքերով, թռիչքներ են կատարել «Ալագյազ» բարձրլեռնային ռազմափորձարանում» - նշված է հաղորդագրության մեջ:
Ուսումնական առաջադրանքների կատարման առանձնահատկությունը եղել է ինքնուրույն թռիչքների իրականացումը և մեկ անջատված շարժիչով վայրէջքը, որտեղ երիտասարդ սպայական կազմը եղել է ուղղաթիռի հրամանատարության դերում:
Ռուս փրկարարները վարժանքներ կանցկացնեն ՀՀ ԱԻՆ–ի մարզային ստորաբաժանումներում
Նշենք, որ ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է ռուսական ռազմակայանի թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի շուրջ 140 զինծառայող, գործի է դրվել ավելի քան 50 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: