ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Առաջիկա չորս օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով:
Այսօր ամենատաքը կլինի Սյունիքում` +20-ից +25։
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +16-ից +18-ի, գիշերը` +4-ից +6-ի սահմանում։