Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը շենքի 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը

Վերելակ, արխիվային լուսանկար
Տուժածին հիվանդանոց են տեղափոխել Արաբկիր վարչական շրջանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Այսօր Երևանում Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից մեկը բարձրահարկ շենքի 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 17:25-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը քաղաքացուն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Բժիշկները հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել են, որ տուժածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Կայքի տեղեկություններով՝ տուժածը 41-ամյա Արթուր Ա.-ն է։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք` Երևանում վերելակների փոխարինման և գնման գործընթաց է սկսվել դեռ 2020 թվականին։ Ընդհանուր առմամբ մայրաքաղաքի շենքերում մոտ 4600 վերելակ կա, որոնցից 3500–ը փոխարինման կարիք ունեն։