Անիպեմզա գյուղում 24-ամյա քաղաքացին ընկել է ժայռից և մահացել

Ժայռ. Արխիվային լուսանկար
Ժամեր անց փրկարարները 30 մետր խորությամբ ձորից դուրս են բերել երիտասարդի դին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում, քաղաքացին ընկել է մոտ 70 մ բարձրությամբ ժայռից և մահացել։
Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Ժամը 11։42-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անիպեմզա գյուղում քաղաքացին ընկել է մոտ 70 մ բարձրությամբ ժայռից և մահացել։ Դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ հաղորդմամբ՝ ժամը 15։02-ին փրկարարները մոտ 30 մետր խորությամբ ձորից դուրս են բերել 24-ամյա Ա․ Դ․-ի դին։