Էդուարդ Սպերցյանով հետաքրքրված են եվրոպական որոշ թիմեր

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը. Արխիվային լուսանկար
Որոշ ակումբների ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Սպերցյանի շրջապատի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է իր կարիերան շարունակել Եվրոպայում: Այս մասին հայտնում է Metaratings.ru-ն։ Պարբերականը նշում է, որ Սպերցյանով հետաքրքրված են եվրոպական լիգաների որոշ թիմեր, այդ թվում՝ Ֆրանսիայի առաջնությունից։
«Սպերցյանը կարող էր արդեն հիմա օգտվել ՖԻՖԱ-ի նոր կանոններից և փոխել ակումբային իրավիճակը, սակայն «ցլերի» ղեկավարության հետ պայմանավորվածության համաձայն՝ նա կոնկրետ առաջարկներ կքննարկի մրցաշրջանի ավարտից հետո»,–նշել է նա: Որոշ ակումբների ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Սպերցյանի շրջապատի հետ, սակայն նա կոնկրետ առաջարկներ դեռ չի ստացել։
Ընթացիկ մրցաշրջանում մարզիկը «Կրասնոդարում» անցկացրել է 21 հանդիպում, խփել է 6 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում: