ԵԱՏՄ ազգային արժույթներին անցումը կարող է արագանալ. փորձագետ

«Գեոէներգետիկա.info» ամսագրի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչը. Արխիվային լուսանկար
Դոլարից և եվրոյից հրաժարվելը ԵԱՏՄ միասնական արժութային տարածքի ձևավորման հերթական քայլը կդառնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ԵԱՏՄ շրջանակներում ազգային արժույթներով առևտրին անցումը կարող է տեղի ունենալ ոչ թե 2025 թվականին, ինչպես նախատեսված էր, այլ շատ ավելի շուտ։ Այս մասին Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակամուրջի ժամանակ հայտարարել է էներգետիկայի փորձագետ, «Գեոէներգետիկա.ինֆո» ամսագրի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչը։
Նրա խոսքով՝ հակառուսական պատժամիջոցների ֆոնին ստեղծված իրավիճակը կարող է արագացնել ԵԱՏՄ շուկայի ապադոլարիզացման գործընթացը։
«Դա անհրաժեշտ է, որպեսզի ԵԱՏՄ–ի մեր ներքին շուկան կախված չլինի այն ռիսկերից, որոնք կապված են եվրոյով և դոլարով առևտրի շրջանառության հետ», - ասել է Մարցինկևիչը:
Հիշեցնենք, որ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի` մարտի 18-ին կայացած նիստի արդյունքների շուրջ ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները պայմանավորվել են փուլային անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկների: