Օրական քանի՞ ժամ կարելի է լուրեր նայել առանց հոգեկան աշխարհը վնասելու

Թերթեր. Արխիվային լուսանկար
Կախվածության նոր ձև է հայտնվել՝ կախվածություն առցանց լուրերից։ Մարդիկ «տարվում են» բացասական տեղեկություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Եթե համացանցում նորություններ կարդաք օրական կես ժամից ոչ ավելի, տագնապային տրամադրությունները կնվազեն: «Փրայմ» գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել հոգեբան, «Мы вместе» ակումբի հոգեբանական օգնության թեժ գծի ղեկավար Իննա Սիլենոկը։
Նրա կարծիքով՝ օրական կես ժամից ավելի լուրեր կարդալուն տրամադրելն ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա։
«Ապակայունացնող գործոններից մեկը տեղեկատվական լարվածությունն է։ Հակասական լուրերը, որ մարդիկ ստանում հաճախ չստուգված աղբյուրներից, ծնում է կախվածության նոր ձև՝ կախվածություն առցանց լուրերից, մարդիկ տարվում են բացասական տեղեկություններով», - պարզաբանել է բժիշկը։
Սիլենոկը խորհուրդ է տվել վստահել միայն պաշտոնական աղբյուրներին ու վերահսկել սեփական հոգեվիճակը:
Հոգեբանը զգուշացրել է, եթե մարդը չի կարողանում ինքնուրույն հաղթահարել` խախտվում է քունը, առկա են խուճապի նոպաներ, ֆոնային անհանգստություն, սրվում են հոգեսոմատիկ հիվանդությունները, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետին: