ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` առանձին շրջաններում տեղումներ են սպասվում մարտի 31-ի գիշերը, առավոտյան և ցերեկային ժամերին։
«Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +12-ից +14-ի, գիշերային ժամերին +2-ից +4-ի սահմանում։