Ուժգին փոշու փոթորիկ Վրաստանի մայրաքաղաքի մերձակա Ռուսթավի քաղաքում․ տեսանյութ

Մարտի 29-ից Վրաստանի մեծ մասում եղանակը կպարզվի, տեղումներ չեն սպասվում, քամին նույնպես կհանդարտվի։
Sputnik
Ռուսթավի քաղաքում քամին իսկական փոշու փոթորիկ է բարձրացրել։ Տեսանյութում ներկայացված են կադրեր, որոնք կարողացել են նկարահանել Ռուսթավիի մայրուղու մերձակա ճանապարհներից մեկով երթևեկող ականատեսները։
Արևմտյան Վրաստանի մեծ մասում և երկրի արևելյան մասի որոշ շրջաններում մարտի 28-ին կպահպանվի քամոտ եղանակը՝ տեղումներով, հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Շրջակա միջավայրի ազգային գործակալությանը։
Մարտի 29-ից Վրաստանի մեծ մասում եղանակը կպարզվի, տեղումներ չեն սպասվում, քամին նույնպես կհանդարտվի։
Օդի ջերմաստիճանը հարթավայրային շրջանում մարտի 29-30-ին ցերեկային ժամերին կկազմի +12-17 աստիճան, իսկ մարտի 31-ին կբարձրանա մինչև 19-24 աստիճան։ Առանց տեղումների տաք եղանակը Վրաստանում կպահպանվի մինչև ապրիլի 3-ը։