Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ը և ապրիլի 1-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում ևս մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում մարտի 28–ի գիշերը եղել է 0-2 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան տաքություն։