Բայդենին հանգիստ չեն թողնում։ Ոչ բոլորն են հասկանում նրա ասածների իմաստը։
«Դուք Ռուսաստանում ռեժիմը փոխելու կոչ եք արե՞լ եք», - բղավում է Բայդենի կողքով անցնող լրագրողը։
«Ոչ», - պատասխանում է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք` Սպիտակ տան ղեկավարը օրերս իր ելույթում, անդրադառնալով ռուս–ուկրաինական առճակատմանը, ասել էր, որ այս պայքարում հաղթանակ չի լինելու ո՛չ առաջիկա օրերին, ո՛չ էլ ամիսներին։ «Մենք պետք է պատրաստվենք երկարատև պայքարի»,- հայտարարել էր Բայդենը։ Նա նաև ասել էր, թե Պուտինն այլևս չի կարող մնալ իշխանության ղեկին: Այս հայտարարությանն արձագանքել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու ընդգծել, որ Ռուսաստանի նախագահին ժողովուրդն է ընտրում, և Բայդենը չէ, որ պետք է որոշի, թե ով է ղեկավարելու Ռուսաստանը:
Բայդենի հայտարարությունը ստիպված եղավ մեկնաբանել ոչ միայն նրա մամուլի ծառայությունը, այլև Պետդեպարտամենտը: Էնթոնի Բլինկենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն Ռուսաստանում իշխանափոխությանն ուղղված որևէ ռազմավարություն չունի։