ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին 14 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդ է տրամադրում։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov հարթակում։
«Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 14-ը ներառյալ»,– նշված է որոշման մեջ:
Փիլոյանին այդ ընթացքում կփոխարինի նրա առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի աղբյուրներն այսօր հաստատել էին այն լուրը, թե մարտի 28-ին ԱԻՆ–ում ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել։
«Հրապարակ» օրաթերթն էլ գրել էր, որ խուզարկություն է իրականացվում նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։ Նշվում էր, որ թիրախում նախարարն է, սակայն այս պահին դեռևս գործողություններ են կատարվում նրա խորհրդականի աշխատասենյակում ։