«FlyOne Armenia»–ն իրականացրեց իր առաջին կանոնավոր չվերթը դեպի Սոչի

Երևան- Սոչի- Երևան երթուղով թռիչքներ կիրականացվեն շաբաթական չորս անգամ։
Sputnik
«FlyOne Armenia» ընկերությունը իրականացրել է իր առաջին կանոնավոր չվերթը դեպի Սոչի։ Տեղեկությունը` տեսանյութին կից հայտնել են ավիաընկերության ֆեյսբուքյան էջում։
Տեղեկացվում է, որ ավիաընկերությունը Երևան- Սոչի- Երևան երթուղով թռիչքները կիրականացնի շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին։
Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում նաև դեպի Մոսկվա, Ստամբուլ և Լիոն:
Նշենք, որ« FlyOne Armenia»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական:
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: